Ժնևում սկսվել են Սիրիայի հակամարտ կողմերի բանակցությունները
Սիրիայի հարցերով ՄԱԿ֊ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հաջողվել է սիրիական կողմերի միասնական հանդիպում կազմակերպել։
Հանդիպումն արդեն սկսված է։ Այս մասին հայնտում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ֊ի եվրոպական մասի մամլո ծառայությանը։
Նշենք, որ ավելի վաղ Բրահիմին հանդիպում է անցկացրել Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գենադի Գատիլովի հետ։ Փետրվարի 13֊ին հանդիպում է նախատեսվում քաղաքական հարցերով ԱՄՆ֊ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանի հետ։