ԱՄՆ֊ի զինված ուժերի նախկին գործակալը Ռուսաստանի լրտես է եղել
ԱՄՆ֊ի ռազմածովային ուժերի նախկին ծառայողը Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով 30 տարվա ազատազրկման է դատապարտվել։
Դատավճիռը կայացրել է Վիրջինիա նահանգի դաշնային դատարանը։
40֊ամյա Ռոբերտ Հոֆմանը գաղտնի ինֆորմացիա է փոխանցել գործակալների, որոնց նա ռուսական հատուկ ծառայության աշխատակից է համարել։ Սակայն նրանք իրականում FBI֊ի գործակալներ են եղել։