1642 դիտում
12:54 11-02-2014
Մխիթարյանին պակասում է կայունությունը. մարզական վերլուծաբան
«Վերդեր»-ի հետ արտագնա խաղում «Բորուսիա»-ի հայ լեգեոները վերջ դրեց առանց գոլերի հանդիպումների շարքին, որը կազմում էր 1066 րոպե, և դառնալով դուբլի հեղինակ, մեծ ներդրում ունեցավ իր թիմի՝ 5:1 հաշվով հաղթանակի մեջ: Ռուսական Спорт-Экспресс կայքի թղթակիցը հայ կիսապաշտպանի մասին զրուցել է Bild պարբերականի լրագրող և Հայկո Նիդդերի հետ:
[b]-«Վերդեր»-ի հետ խաղից առաջ Մխիթարյանը գոլի հեղինակ չէր դարձել 1066 րոպե: Ինչո՞ւ:[/b]
-Բոլորը գիտեն, որ Մխիթարյանը հիանալի խաղացող է: Մրցաշրջանի առաջին խաղերի ժամանակ այդ ֆուտբոլիստը շատ ուժեղ սկսեց, և բոլոր ասում էին, որ նա հիանալի փոխարինում է Մարիո Գյոտցեին: Սակայն որոշ ժամանակ անց նրա գործերը սկսեցին վատ ընթանալ: Նրա խաղը խամրեց, կորցրեց ինքնավստահությունը:
«Բորուսիա»-ն առհասարակ վերջին ամիսների ընթացքում գտնվում էր խաղային ճգնաժամի մեջ: Բազմաթիվ վնասվածքների պատճառով թիմը չէր գործում այնպես, ինչպես սովոր էին տեսնել բոլորը: Այդ պատճառով նրանք մի քանի պարտություններ կրեցին: Հենց այդ ժամանակահատվածում Մխիթարյանը հայտնվեց ստվերում:
-[b] «Bild» պարբերականի հոդվածում դուք մեջբերում եք Մխիթարյանի խոսքերը, երբ նա խոստովանեց, որ հոգեբանական ճնշման տակ էր հայտնվել...[/b]
- Այո, Բրեմենի խաղից հետո նա ինձ ասաց, որ ինքն իրեն հաճախակի էր «բեռնում»: Հավանական է, որ դա պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ նրա համար «Բորուսիա»-ն վճարել է բավականին մեծ տրանսֆերային գումար: Նա խաղադաշտում պետք է ավելին ցուցադրի: «Վերդեր»-ի դարպասը խփած երկու գոլերը նրան շատ ուրախացրեցին, նա հուսով է, որ այժմ կարող է ավելի թեթև գործել:
[b]- Ըստ Ձեզ ի՞նչն է նրան պակասում, որպեսզի լիարժեք կերպով դրսևորի իրեն:[/b]
- Առաջին հերթին նրան պակասում է կայունությունը: Ես ասացի, որ մրցաշրջանի սկզբում նա հիանալի էր խաղում, գոլեր էր խփում, հիանալի փոխանցումներ էր կատարում: Բայց հետո բավականին երկար ժամանակ հանդես էր գալիս բավականին անվստահ: Նա՝ որպես 10 համար, պետք է ամեն խաղում ավելի նկատելի լինի:
[b]- Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը «Շախտյոր»-ի կազմում Ուկրաինայի առաջնությունում խփել էր 25 գոլ…[/b]
- Հուսով ենք, որ նա շատ գոլեր կխփի նաև Դորտմունդի կազմում և ավելի շատ պահեր ստեղծի առջևի գծում:
[b]- Ի՞նչ կարծիք ունի Հենրիխի մասին թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:[/b]
- Ամեն անգամ նա ընդգծում է, որ Մխիթարյանը հիանալի խաղացող է, որ նրա տրանսֆերի դիմաց վճարած 25 մլն եվրոն արդարացված է, քանի որ ֆուտբոլում նա ամեն ինչ կարող է: Մարզիչը նրան միշտ գովում է, բայց հստակեցնում է, որ նոր թիմին հարմարվելու համար նրան ժամանակ է պետք:
[b]- Մխիթարյանը գերմաներեն խոսո՞ւմ է:[/b]
- Հարցազրույցները գերմաներենով չի տալիս, սակայն սովորում է: Գերմաներեն մի-քիչ խոսում է:
[b]- Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում «Բորուսիա»-ն ձեռք բերեց «Պարտիզան»-ի 21-ամյա կիսապաշտպան Միլոշ Յոյիչին: Նա նոր մրցակի՞ց է Մխիթարյանի համար:[/b]
- Ժամանակի ընթացքում նա կարող է դառնալ Մխիթարյանի մրցակիցը: Նա դեռ շատ երիտասարդ է և թիմում հարմարվելու համար նրան ժամանակ է հարկավոր: Սկզբնական շրջանում Յոյիչը հանդես կգա ջոկերի դերում:
[b]- Ինչպե՞ս են Մխիթարյանին վերաբերվում դորտմունդյան երկրպագուները:[/b]
- Լավ: Նա շատ համեստ է: Երկրպագուները նրան հարգում են, քանի որ նա հաճախակի է լավ խաղ ցուցադրում: Իհարկե, նրան շատ դժվար ժառանգություն է հասել.. Մարիո Գյոտցեն Դորտմունդում գլխավոր սուպերաստղերից մեկն էր, նրան շատ էին սիրում:
[b]- Բայց Մխիթարյանի խաղաոճը տարբերվում է…[/b]
- Այո, ըստ իս, նա ավելի դասական 10 համար է: Մխիթարյանը խաղադաշտի կենտրոնում համարվում է «ռեժիսոր», հաճախակի փոխանցումներ կատարում: Գյոտցեն ավելի շատ էր նետվում սուր գրոհների և տիրապետում էր հիանալի դրիբլինգի:
Նմանատիպ նյութեր
4015 դիտում
21:51 10-09-2019
«Ռոմայի» մարզական տնօրեն. Հպարտ ենք Մխիթարյանին ձեռք բերելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1723 դիտում
19:24 08-10-2014
ԵՏ-2015. կառավարման կայունությունը՝ գլոբալ խնդիրների լուծման հիմք
1048 դիտում
10:20 20-10-2014
Թուրքիան կպահպանի իր կայունությունը. Դավութօղլու
Այս բաժնից
994 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1201 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը