Մեծ Բրիտանիայում արգելել են երեխաների ներկայությամբ ծխել ավտոմեքենաներում
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը որոշում է ընդունել, որի համաձայն երեխաների ներկայությամբ արգելվում է սեփական ավտոմեքենաներում ծխել։ Արդարադատության նախարարությունում հայտարարել են, որ նոր օրենքի իրականացումը վերահսկելը գործնականում անհնար է լինելու, հայտնում է Ria Novosti-ն:
Բժշկական և իրավապաշտպան կազմակերպությունները ողջունել են այդ որոշումը։
Առողջապահության նախարար Ջերեմի Հանթն ակտիվորեն աջակցել է օրինագծին:
Որոշմանը դեմ փոխվարչապետ Նիկ Քլեգը ընդգծել է, որ փաստաթուղթն երեխաների առողջության համար պատասխանատվությունը վերցնում է ծնողներից և դնում պետության ուսերին: