«Փյունիկ»-ը երեք ընկերական հանդիպում կանցկացնի Անթալիայում
Անթալիայում ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Փետրվարի 11-ին մեր երևանյան ակումբի մրցակիցը կլինի բուլղարական «Բանսկոն», փետրվարի 17-ին՝ Ուզեկստանի Ալմալիկ քաղաքի համանուն թիմը:
Հավաքը փյունիկցիները կավարտեն ուկրաինական «Ալեքսանդիայի» հետ խաղով՝ փետրվարի 22-ին: