«Փյունիկ»-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկ»-ի մամլո ծառայությունը, Երևանյան թիմը վերսկսել է մարզումները հունվարի 9-ից: Հունվարի 24-ից «Փյունիկ»-ն առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մինչև փետրվարի 4-ը:
Երկրորդ հավաքը նախատեսված է Անթալիայում՝ փետրվարի 11-ից-25-ը: Հավաքների ընթացքում նախատեսված ընկերական խաղերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: