«Ալաշկերտ»-ը ընկերական հանդիպումներ կանցկացնի Անթալիայում
Փոխվել են Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտ»-ի ստուգողական խաղերի վերջին երկու մրցակիցները: Ըստ ճշգրտված տվյալների, հայկական թիմը հունվարի 28-ին կհանդիպի Ղազախստանի 1-ին դիվիզիոնի ներկայացուցիչ «Կասպի Ակտաու» թիմի հետ, իսկ փետրվարի 1-ին՝ ռումինական «Կոնկորդիա»-ի հետ:
Ղազախական թիմը նախորդ առաջնությունում 18 թիմերի մրցակցությունում գրավել է 5-րդ տեղը, իսկ «Կոնկորդիա»-ն ձմեռային դադարից հետո Ռումինիայի Լիգա 1 առաջնությունում զբաղեցնում է 10-րդ տեղը: