Սոչի-2014. Գերմանիային առաջին մեդալը պարգևեց Ֆելիքս Լոխը
Սոչիի Օլիմպիական խաղերում Գերմանիային առաջին մեդալը պարգևեց սահնակորդ Ֆելիքս Լոխը, ով մեկտեղանի սահնակային սպորտի մրցումներում դարձավ ոսկե մեդալակիր: Գերմանացի մարզիկը համառ պայքարում իր թիկունքում թողեց ռուս Ալբերտ Դեմչենկոյին և Իտալիայի ներկայացուցիչ Արմին Ցոգելերին:
1. Ֆելիքս Լոխ (Գերմանիա)` 3.27,526
2. Ալբերտ Դեմչենկո (Ռուսաստան)` 3.28,002 (+0.476)
3. Արմին Ցոգելեր (Իտալիա)`3.28,797 (+1.271)