211652_close_icon
views-count2628 դիտում article-date 10:03 10-02-2014

«Շիրակ»-ի նախագահը շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիայի հայ համայնքին

«Լոս Անջելես Գելեքսի» - «Շիրակ» (2:1) ընկերական հանդիպումից հետո Գյումրին ներկայացնող ակումբի նախագահ Արման Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիայի հայ համայնքին: «Շնորհակալություն եմ հայտնում Կալիֆորնիայի հայ համայնքին «Լոս Անջելես Գելեքսի» - «Շիրակ» ընկերական հանդիպման կապակցությամբ մեր թիմին ցուցաբերած անգնահատելի աջակցության և խաղին շուրջ 10000 հայ երկրպագուների ներկայության համար: Ցավոք, մեզ չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը, բայց մեր տղաները արժանի խաղ ցուցադրեցին, և հույս ունեմ, որ հաջորդ անգամ ավելի լավ հանդես կգանք,- նշել է Արման Սահակյանը:

Նմանատիպ նյութեր