Թուրքիայում ոստիկանները ցրել են ցուցարարներին
Մայիսի մեկի կապակցությամբ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում բողոքի ակցիա է կազմակերպվել, որի ընթացքում ոստիկանները ցուցարարների հանդեպ կիրառել են արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ:
Ժամեր շարունակ հարյուրավոր ոստիկանները փակել են հրապարակը հատուկ մետաղական պատնեշների օգնությամբ:
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի կոմունիստական կուսակցության 30 ակտիվիստներ փորձել են ներխուժել հրապարակ, սակայն ոստիկանները խոչնդոտել են:
Իրավապահները ցրել են նաեւ Բեշիկթաշի շրջանում կազմակերպված ցույցի մասնակիցներին: