1258 դիտում
17:08 08-02-2014
ԼՂՀ փոխվարչապետը հավաստագրեր է հանձնել անգլերեն լեզվի դասընթացների մասնակիցներին
Փետրվարի 7-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հավաստագրեր հանձնեց անգլերեն լեզվի ուսուցման շարունակական դասընթացների մի խումբ մասնակիցների, որոնք արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում են կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ, <ԱՎԻՍ> և <ՍՊԻՔ ԱՊ> անգլերենի ուսուցման կենտրոնների կողմից:
Շնորհավորելով դասընթացների ունկնդիրներին` փոխվարչապետը նշեց, որ օտար լեզվի խոր իմացությունը աշխարհի գործընթացներին` Արցախի ինտեգրման համար կարևոր նախապայման է: Նա հույս հայտնեց, որ դասընթացի մասնակիցները ուսուցումը մինչև վերջին փուլ շարունակելու ցանկություն կունենան, ինչը նրանց կօգնի պետական կառավարման ոլորտում և գործարար աշխարհում միջազգային պայմանագրերի պատրաստման, արտաքին գործընկերների հետ շփումը հեշտացնելու գործերում: Ա. Աղաբեկյանը շնորհակալություն հայտնեց դասընթացները վարողներին, որոնք աջակցել են կառավարության նախաձեռնած ծրագրի իրականացմանը:
Ուսուցման կենտրոնների անունից շնորհավորելով ներկաներին` <ԱՎԻՍ> ընկերության պատասխանատուն շնորհակալական խոսք ուղղեց կառավարության աշխատակազմին և հավաստագրեր ստացողներին` ծրագրին ակտիվ մասնակցելու համար:
Հավաստագրերի հանձմանը ներկա էր կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
1064 դիտում
12:18 03-11-2014
ԼՂՀ փոխվարչապետը ողջունել է համայնքապետերի դասընթացների մասնակիցներին
1261 դիտում
23:59 01-09-2023
Ալեն Սիմոնյանը հավաստագրեր է հանձնել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին
1363 դիտում
20:51 29-11-2024
Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր՝ NFT-ների տեսքով
Այս բաժնից
817 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
1171 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
784 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում