Կոսովոյում ուսանողական բախումների հետևանքով վիրավորվել է 29 ոստիկան
Կոսովոյում ուսանողական բախումների հետևանքով վիրավորվել է 29 ոստիկան և ձերբակալվել է 30 մասնակից: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Կոսովոյում զանգվածայաին բողոքի ակցիաներն սկսվեցին այն ժամանակ, երբ սկանդալ առաջացավ կեղծ դիսերտացիաների շուրջ: Ուսանողները հայտարարել են, որ ակցիան շարունակելու են երկուշաբթի: Նրանք պահանջում են ռեկտորի հրաժարականը, այլապես կպահանջեն երկրի վարչապետ Հաշիման Թաչի հրաժարականը: