1088 դիտում
21:58 07-02-2014
ԱԺ-ում կտտանքները շարունակվում են. տեսանյութ
Երկար դադարից հետո «Բարև»-ն այնքան էլ լավ չի հնչում: Ժառանգականը փոխում է «Բարև»-ի տեքստը: Ոչ իշխանական ուժերը հերթով եկան, միասնական օրակարգի թեման բացեցին, կոնսոլիդացիայի մասին խոսեցին:
Միայն թե կվարտետի ներսում արդեն կրկին տարաձայնություններ կան: Դաշնակցականը վերապահումով է խոսում, Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին էլ չի շտապի: Տառապանքը փորձ ունի: Հրապարակում չպարզվի, որ կուսակցությունը մի բան է ասում, խմբակցությունը` դրա հակառակը:
Արմեն Ռուստամյանը անուններ չի տալիս, բայց ասածը նախապայմանի պես է հնչում` պրոցեսին չմասնակցողը գոնե չխանգարի: Ամեն մեկն էլ իր հերթին առաջնորդի դեր չստանձնի: Համաձայնության հասնելն էլ է արվեստ:
Զուրաբյանը եկավ սարկաստիկ ժպիտով, փորձեց երկու խուսափողն էլ իրենով անել:
Ոչ մի կերպ չստացվեց: Ստիպված է մեկով սահմանափակվել:
Իրեն հատկացված 20 րոպեի կեսը Զուրաբյանը Արդարադատության նախարարի հետ հեռակա կռիվ տվեց` Որոտան կասկադի թեմայով և հատուկ բառերի ընտրությամբ: Իր ու Հրայր Թովմասյանի կենսագրականները համեմատեց: Հաշվեց, ով քանի դաս է բաց թողել:
Հետոյի մասին` ոչ մի բառ: Թեկուզ խոշտանգեք, ասաց, քայլերը չեմ ասի:
Ասաց ու հեռացավ` կիսախոշտանգված: Կտտանքները Գալուստ Սահակյանը շարունակեց: Նախ Զուրաբյանից սկսեց ու անհավատ անվանեց:
Հետո անցավ ամբողջ ՀԱԿ-ին: Լրագրողների մյուս հարցին էլ պատասխանեց խրատով` էներգակիրները թանկ են, կրակի վրա բենզին մի լցրեք:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/hy1361566104/1391784313]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
988 դիտում
11:08 15-06-2023
ԱԺ-ում շարունակվում է 2022-ի բյուջեի կատարողականի քննարկումը. ԱԺ-ում է Նիկոլ Փաշինյանը․ ՈՒՂԻՂ
Այս բաժնից
1222 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1441 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1459 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ