2537 դիտում
19:21 07-02-2014
Բալահովիտի «Հայփոստ»-ի բաժնի 35-ամյա պետն «իրենով է արել» վիճակախաղերի և լիցքավորման քարտերի՝ 1 միլիոնից ավելի դրամը
35-ամյա Նարինե Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ-ի Կոտայքի փոստային մասնաճյուղի Բալահովիտի թիվ 2213 բաժանմունքում՝ որպես բաժանմունքի պետ, Կոտայքի փ/մ-ից ստանալով բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձի և կենսաթոշակների վճարման գումարը՝ 3.533.246 դրամ գումար, վիճակախաղի տոմսեր և լիցքավորման քարտեր, իր պաշտոնական դիրքն օգտագործելով՝ իրեն վստահված գումարից հափշտակել է խոշոր չափերի՝ 1.239.899 դրամ, 9900 դրամ արժողության վիճակահանության տոմսեր և 4000 դրամ արժողության լիցքավորման քարտեր:
Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1,3 կետերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Գործը Աբովյանի ընդհանուր իրավասության դատարան ստացվել է փետրվարի 6-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1225 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1441 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1462 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ