1152 դիտում
16:46 07-02-2014
«Քուրդիստան» անվան տակ ցանկանում են ստեղծել 2-րդ Իսրայելը. թուրք գործիչ
«Թուրքիայի աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքը հանդես է եկել ծավալուն մի հոդվածով, որտեղ ահազանգում է Թուրքիան մասնատելու և ստրկացնելու արևմտյան ծրագրի մասին, գրում է [url=http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1232]Ermenihaber.am[/url]-ը:
«Թայիփ Էրդողանը, Աբդուլլահ Գյուլը, Հաքան Ֆիդանը և Աբդուլլահ Օջալանը նշածս ծրագրի գլխավոր դերակատարներն են` կապիտուլացիայի քառյակը»,- գրում է Փերինչեքը` հավելելով, որ արդեն եկել է նրանցից ազատվելու ժամանակը: Ըստ նրա` սկսյալ 1999 թվականից Թուրքիայի ազգայնական ուժերը իսրայելա-ամերիկյան ծրագիրը տապալելու գործին են լծված: Իսկ այդ ծրագիրը կրում է «Մեծ Մերձավոր Արևելք» անունը:
«Նախատեսվում է թուրք ժողովրդին պառակտել, պետությունը մասնատել և իսկ վերջում էլ «Քուրդիստան» անվան տակ ստեղծել 2-րդ Իսրայելը»,- նշում է Փերինչեքը և Թուրքիայի ճակատագրով մտահոգ հայրենակիցներին միասնական պայքարի կոչ անում:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1232]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1187 դիտում
14:41 24-06-2014
Քերին ժամանել է Քուրդիստան
1439 դիտում
12:17 02-07-2014
Թուրքիայում առաջին անգամ թույլատրվել է օգտագործել «Քուրդիստան» բառը
1043 դիտում
17:42 11-12-2014
Իսլամիստների դեմ պայքարում 727 քուրդ է զոհվել. Իրաքյան Քուրդիստան
Այս բաժնից
1456 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1282 դիտում
17:02 07-01-2025
Կյանքից հեռացել է «Ազգային ճակատ»-ի նախկին առաջնորդ Ժան Մարի Լը Պենը
874 դիտում
16:12 07-01-2025
Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները