211652_close_icon
views-count1460 դիտում article-date 15:19 05-02-2014

Սաակաշվիլիի կուսակցությունը գնել է 2մլրդ եվրոյի զենք, որը հիմա չկա. Իվանիշվիլի

Վրաստանի նախկին վարչապետ, «Քաղաքացի» հասարակական կազմակերպության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարման տարիներին Սաակշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը շուրջ 2 մլրդ եվրոյի զենք-զինամթերք է գնել: «Սակայն ներկա դրությամբ մենք նույնիսկ 200 մլն դոլարի զենք չունենք: Վստահ եմ, որ նրանք կարդարանան՝ ասելով, թե զենք-զինամթերքն իրացվել է պատերազմում: Հայտնի չէ նաև, թե ինչ են գնել նրանք, ինչպես նաև չենք մասնակցել զենքի գնման գործընթացներին»,-նշել է Իվանիշվիլին: նախկին վարչապետը հավելել է, որ դրա հետ կապված ինքը հարցեր ունի տալու նաև երկրի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիին, ով պարտավոր է պարզաբանումներ տալ:

Նմանատիպ նյութեր