211652_close_icon
views-count1175 դիտում article-date 15:02 05-02-2014

«Բավարիա»-ն ֆուտբոլիստների «որսագողությամբ» չի զբաղվում. Ֆյոլլեր

Լևերկուզենի «Բայեր»-ի մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլլերը հայտարարել է, որ չի հասկանում Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հան-Յոահիմ Վատցկեի քննադատությունը «Բավարիա»-ի հասցեին: Հիշեցնենք, որ Վատցկեն հայտարարել էր, որ «Բավարիա»-ն իրենց ֆուտբոլիստներն ձեռք բերելով ցանկանում է թուլացնել «Բորուսիա»-ին: ««Բավարիա»-ն միշտ ձգտում է ձեռք բերել համապատասխան խաղացողների, որպեսզի ուժեղացնի և կատարելագործի իր խաղը: Նրանք ֆինանսապես շատ հզոր են, և դրանով ամեն ինչ ասված է: Բացի այդ «Բավարիա»-ն խաղացողներ է ձեռք բերում Բունդեսլիգայից: Դա վկայում , որ մեր առաջնության մակարդակի մասին: «Բավարիա»-ն «որսագողությամբ» չի զբաղվում և ֆուտբոլիստներ ձեռք չի բերում Մադրիդի «Ռեալ»-ից»,-ասել է Ֆյոլլերը:

Նմանատիպ նյութեր