211652_close_icon
views-count1078 դիտում article-date 12:30 05-02-2014

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

Այս գիշեր Թուրքիայի ժամանակով ժամը 03:57-ին երկրաշարժ է տեղի ունեցել Ստամբուլում, հայտնում է Բողազըջի համալսարանի սեյսմիկ ծառայությունը: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 3,8 մագնիտուդ: Հիպոկենտրոնը գտնվել է 12կմ խորության վրա: Ցնցումները նկատվել են նաև Ստամբուլին հարակից Բաշաքշեհիր և Քյուչյուքչեքմե շրջաններում: Տուժածների և ավերածություններ չկան:

Նմանատիպ նյութեր