1238 դիտում
12:25 05-02-2014
«Արմթաբ» պլանշետը հայերեն կրթական բովանդակությամբ
«Արմթաբ» պլանշետը հայկական է լինելու նաև կրթական բովանդակությամբ, որը կկիրառվի հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում: Այդ մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հայկական առաջին «Արմթաբ» պլանշետի շնորհանդեսին: Նախարարն ասել է, որ «Արմթաբ»-ի հայտնվելը մեկ տարով մոտեցրել է Կառավարության` պլանշետները դպրոցներում ներդնելու ծրագիրը, որը նախատեսված էր 2016թ.-ի սեպտեմբերի 1-ից գործարկելու համար:
«Մենք կարծում ենք, որ «Արմթաբ»-ը հայկական է լինելու ոչ միայն իր արտադրական առանձնահատկություններով, այլ այն հայկական պետք է դառնա այն միջավայրով, այն բովանդակությամբ, որը պետք է դրվի այդ գործիքի մեջ,իհարկե, նախևառաջ կրթական բովանդակությամբ»,- նշել է Աշոտյանը՝ հավելելով, որ հայկական կրթական համակարգչային ծրագրեր վերջին տարիներին շատ են մշակվում, սակայն այդ գործիքի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում կստեղծվի միասնական կրթական բովանդակություն դպրոցների տարրական դասարանների համար:
«Պլանշետը սառցաբեկորի գագաթն է ընդամենը այս աշխատանքի, որն իրականում տարվել և տարվելու է ձեզ համար շատ հաճախ անտեսանելի ուղղություններով»,- նշել է ԿԳ նախարարը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու պլանշետն արտադրող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը ստորագրել են Հայաստանում վերոնշյալ կրթական նախաձեռնության ներդրման հուշագիր:
««Հայկական մեկ պլանշետ` մեկ երեխա» ծրագիրը պետք է դառնա լավագույն ծրագրերից մեկը` համաշխարհային մասշտաբով մի շարք երկրներում իրականացվող նմանատիպ ծրագրերի շարքում: Կարծում եմ, մենք դեռ այստեղ և' աշխատելու, և' հաջողությունների ակնկալիք ունենք»,- ասել է նախարարը:
Նմանատիպ նյութեր
1932 դիտում
18:20 04-02-2014
Կայացել է հայկական առաջին պլանշետի՝ «Արմթաբ»-ի շնորհանդեսը
1676 դիտում
18:47 06-06-2014
Արցախի վարչապետն ընդունել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենին և «Արմթաբ թեքնոլոջիս»-ի նախագահին
16540 դիտում
23:12 26-02-2016
«Գարունդ հայերեն է գալիս, Ձյուներդ հայերեն են լալիս...». Գագիկ Սուրենյանը ` գարնան առաջին օրվա եղանակի մասին
Այս բաժնից
964 դիտում
10:06 08-01-2025
Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը
1009 դիտում
22:00 07-01-2025
Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել
883 դիտում
21:40 07-01-2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության՝ այս տարվա առաջին նիստը