11412 դիտում
10:42 05-02-2014
8 ամսական աղջնակի կյանքը կախված է 1 մարդուց և 1 մարդը դուք եք
Այսօր` փետրվարի 5-ին, SHAMSHYAN.COM-ին են դիմել Երևան քաղաքի Համո Սահյան փողոցի, 40 տան, բնակիչներ` ամուսիններ Տիգրան Թորոսյանը և Սոֆյան Ղուկասյանը: Նրանց 8 ամսական երեխայի՝ Վիկա Թորոսյանի մոտ ծնվելուց հետո հայտնաբերվել է արյան զեղումից առաջացած հիդրոցեֆալյա և տեսողության ընդհատում:
Ընտանիքը բաղկացած է 6 հոգուց և բազմազավակ ընտանիքում աշխատում է միայն երեխայի հայրը:
Երեխային անհրաժեշտ է շտապ վիրահատություն: Բժիշկները Հայաստանում հնարավորություն չունեն նման վիրահատության կատարման և եթե անգամ այստեղ կատարվի վիրահատությունը չեն երաշխավորում, որ երեխայի տեսողությունը կվերականգնվի: Վիրահատությունը պետք է կատարվի Եվրոպայում և վիրահատության նախնական գումարը կկազմի 40 000 եվրո, սակայն ընտանիքը կարողունակ չէ նման գումար վճարել:
Վ. Թորոսյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել:
Բացվել է հաշվեհամար Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում Տիգրան Թորոսյանի անվամբ
AMD – 1930032396650300
USD – 1930032396650101
RUB – 1930032396650158
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
967 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել
712 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
802 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան