3-ամյա հրեշտակ աղջնակի կյանքը կախված է 1 մարդուց և այդ 1 մարդը դուք եք. խնդրում ենք հնարավորության սահմաններում օգնել
Փոքրիկ Մանեն օգնության կարիք ունի: Առաջին հայացքից թվում է, թե այս հրաշքի մոտ ամեն ինչ կարգին է, այն ինչ փոքրիկ Մանեն ամբողջովին խուլ է: Բժիշկների տված եզրակացությունը բազմաթիվ հետազոտություններից հետո ուղղակի սարսափելի էր այս նորաստեղծ ընտանիքի համար:
Սկզբում թվում էր, թե հնարավոր է Մանեին բուժել Հայաստանում, սակայն ներքին ականջների անոմալիայի պատճառով կոխլեար իմպլանտացիան, որը խուլ երեխային հնարավորություն է տալիս լսել, դարձավ անհնար այս փոքրիկի համար: Լենհարդ հիմնադրամը, ներդնելով իր ամբողջ ուժերը, կարողացավ գտնել մասնագետ, ով կարող է փրկել Մանեին խլությունից և տալ նրան լսելու և հասարակության մեջ ամբողջովին ինտեգրվելու հնարավորություն:
Փոքրիկի վիրահատության և բուժման համար անհրաժեշտ է 33.000 եվրո: Մանեն շատ ժամանակ չունի, որովհետև լիարժեք լսելու համար իմպլանտացիան պետք է կատարվի որքան հնարավոր է շուտ:
Ընդհանուր գումարի մեծ մասն արդեն հավաքվել է, սակայն անհրաժեշտ է ևս 10.000 եվրո՝ Մանեին օգնելու համար:
Կարող եք ձեր օգնությունը փոխանցել՝ նշելով օգնություն Մանե Հարությունյանին հետևյալ հաշվեհամարով.
Ameria Bank
AMD ---1570020931340100
USD ----1570020931340101
EUR----1570020931340146
RUB----1570020931340158
Այս [url=https://www.gofundme.com/4mane]հղման [/url]օգնությամբ կարող եք գումար փոխանցել ընդամենը 5 րոպեում:
Բոլոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել Մանեի հայրիկին՝ Արմենին՝ 094868200 հեռախոսահամարով:
Անչափ շնորհակալություն