2147 դիտում
18:01 04-02-2014
Պատժվում է կալանավո՞րը, թե՞ նրան սիրողները
Դժվար թե` մեկը չհամաձայնի, որ շատ հաճախ «կալանավոր ունեցող»-ի համար պակաս դժվար չէ, քան հենց կալանավորի:
Վարջերս հաճախ ենք լսում ՀՀ կալանավորներին վերաբերող անհանգստացնող փաստեր, որոնց կարգավորումը, պաշտոնյաների խոսքերով ասած, կա՛մ լուծվել կա՛մ էլ լուծման ճանապարհին են: Սակայն մի ոչ պակաս կարևոր երևույթ լիովին դուրս է մնում «լուծող» ոլորտի տեսադաշտից. խոսքը վերաբերում է կալանավայրեր տեսակցության այցելող ահել ու ջահել, կին ու տղամարդ, երեխա ու մեծ, կալանավորի հարազատի դերում հայտնված անձանց:
Ճիշտ է` չափազանց կարևոր է կալանավայրում գտնվողի մարդավայել կենցաղի հարցը, սակայն նույնքան, երբեմն նույնիսկ, ավելի կարևոր է կալանավորին այցելողի հոգեվիճակի խնդիրը:
Հիմա պատկերացնենք մի ծեր այրի, ում որդին ճակատագրի բերումով հայտվել է ճաղերից այն կողմ: Այրին այս ցուրտ եղանակին (կամ ամռան անտանելի շոգին) ուզում է իր որդուն մի կտոր հաց կամ մեկ տուփ սիգարետ ուղարկել, որն, ասենք, գտնվում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում` «սովետաշենի բերթում»: Այստեղ այցելուների սպասելու համար «սենյակը» երևի նորոգվել է միայն հիմնարկի կառուցման ժամանակ: Դուռը կրնկի վրա բաց է և թե՛ ցեխի ու կեղտի և թե՛ ցրտի ու տոթի առումով բացարձակապես չի տարբերվում փողոցից: Այստեղ հաճախ են հերթեր գոյանում, որոնց մեջ իր ողջ օրը վատնում է ամեն հնարավոր այրի, սոցիալապես ապահովված կամ ապահով երիտասարտ և երեխա:
Այն միտքը, որ իրենց հարազատը գտնվում է ճաղերից այն կողմ, անխոս, տառացիորեն կմաշեցնի ամեն մարդու, սակայն այսպիսի մի հերթ, որն ստիպված է հաղթահարել ամեն մի այցելու իր այցելության առնվազն ամեն երրորդ անգամը, տասնապատկում է բոլոր տեսակի մաշումներն ու հոգեկան դառն ապրումները:
Ստացվում է, որ եթե ինչ-որ քաղաքացի, անկախ ամեն ինչից, դատապարտվում է ազատազրկման, կրկնակի հոգեկան տառապանքի է դատապարտվում նրա հարազատը: Եվ սա այն պարզ պատճառով, որ համապատասխան կազմակերպությունը չի մտահոգվում` այցելուների համար նորմալ պայմաններ ապահովել, միջոցներ ձեռնարկել, որպեսզի հերթեր չգոյանան, նախասենյակն էլ տարբերվի փողոցից:
Մենք ոչ ոքի չենք նախատում, մենք ուզում ենք, որ մարդը, որը դատապարտված է ազատազրկման, միայն ազատազրկված լինի, այլ ոչ թե տեղեկանա իր մտերիմների ծանր ապրումներից ու տանջանքներից և ուղղվելու փոխարեն չարանա հասարակության, մարդկության և «Երգրի» նկատմամբ:
ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Նմանատիպ նյութեր
8986 դիտում
13:04 13-02-2014
Ես հո կալանավո՞ր չեմ, որ երկրից չբացակայեմ. նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան
4424 դիտում
17:14 19-03-2022
Այ հիմա թող ՄԱԿ սիրողները կոչ անեն դիմել ՄԱԿ-ին. Գարիկ Քերյան
6873 դիտում
15:35 06-03-2015
Ինչու է ազատ վաճառվում կաստետ և ինչու է պատժվում միայն գնորդը. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
709 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
595 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
829 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք