4 տարիների ընթացքում պետական կառույցների համար ձեռք է բերվել 4,84 մլրդ դրամի 552 ավտոմեքենա. ՉԻ
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «ՀՀ կառավարությունը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հարցմանն ի պատասխան, ներկայացրել է 2009-2013 թվականների ընթացքում կառավարության, նախարարությունների և առընթեր մարմինների համար գնված բոլոր ծառայողական ավտոմեքենաների ցանկը, որում նշված են նաև մատակարար ընկերությունները, մեքենաների արտադրության տարեթվերը, մակնիշները, մոդելները, գնման եղանակները և գները։
Բավական ուշագրավ ցանկ է, ըստ որի վերջին չորս տարում պետական կառույցների համար ձեռք է բերվել 4,84 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 552 ավտոմեքենա։ Դա կազմում է 12 մլն դոլար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։