Ռոնալդուին երեքխաղյա որակազրկում է սպասվում
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմտիտեն Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կարող է որակազրկել երեք խաղով, հայտնում է ESPN-ը: Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում պարտուգալացին գլխով հարվածել էր Ատլետիկ-ի խաղացողին և մրցավարի կողմից հեռացվել էր խաղադաշտից: Ռոնալդուն դրանից հետո վիրավորական ժեստ էր ցույց տվել խաղի պահեստային մրցավարին:
Որակազրկման հետևանքով ռոնալդուն ստիպված կլինի բաց թողնել «Վիլյառեալ»-ի, «Էլչե»-ի և «Խետաֆե»-ի հետ հանդիպումները: