211652_close_icon
views-count3052 դիտում article-date 17:46 03-02-2014

Բացառիկ հարցազրույց Հայաստանի շախմատի 2014 թ. չեմպիոնուհի Շուշաննա Սարգսյանի հետ

«Շախմատային Հայաստան» հանդեսը բացառիկ հարցազրույց է անցկացրել Հայաստանի 2014 թ. չեմպիոնուհի Շուշաննա Սարգսյանի հետ: [b]- Շուշաննա’, ի սրտե շնորհավորում եմ քեզ։ Ինչպիսի՞ն է նորընծա չեմպիոնուհու կարգավիճակդ, ի՞նչ ես զգում։[/b] - Շնորհակալություն։ Երբ չեմպիոնուհի դարձա, աննկարագրելի զգացողություններ ունեցա։ Լացս գալիս էր, դուրս եմ եկել, ներս եմ մտել, շատ ուրախ էի։ Այսպիսի բան դեռ չէր պատահել հետս, որ այսքան տարօրինակ ուրախություն զգամ։ Սա ամենակարեւոր մրցաշարն էր ինձ համար։ [b]- Բա՞րդ էր մրցաշարը։[/b] - Այո’, բավականին։ Ինձ համար շատ լարված ու վճռական էին վերջին երեք պարտիաները, քանի որ խաղում էի ֆավորիտների հետ։ Ընթացքում ես էլ առաջատար դարձա, բայց մենք անընդհատ փոխվում էինք տեղերով կամ հավասար միավորներ էինք ունենում։ Չորրորդ տուրում պարտվեցի, բայց սիրտս ուրախ ու հանգիստ էր, ասում էի` լավ է լինելու։ Պարտություններից հետո սովորաբար տեղս չեմ գտնում, բայց այդ անգամ ասացի` ոչինչ, բան չկա, մյուսը կհաղթես։ Իրոք, հաջորդ պարտիան շահեցի, ապա ոչ-ոքի եղավ, ու արդեն գալիս էին երեք կարեւոր խաղերը։ Յոթերորդ եւ ութերորդ տուրերում ինձ հաջողվեց հաղթանակներ տանել, իսկ իններորդը, որը խաղում էի գործող չեմպիոնուհի Աննա Հայրապետյանի հետ, ոչ-ոքիով ավարտեցի։ Ինձ հենց դա էլ պետք էր. երեք պարտիաներից պետք է ունենայի կա’մ երեք հաղթանակ, կա’մ երկու հաղթանակ ու մեկ ոչ-ոքի։ Ինձ մոտ ընդհանրապես լարվածությունը քիչ էր, միայն վերջին օրերին շատ էի լարված, քունս չէր տանում, ասում էի` տեսնես ի՞նչ է լինելու։ [b]- Մրցաշարից առաջ ինչպիսի՞ սպասելիքներ ունեիր։[/b] - Սպասելիքներս առաջին տեղի չէին, ես մտածում էի, որ եռյակի մեջ կարող եմ հայտնվել։ Բայց խաղի ընթացքը հաջող եղավ, եւ ահա. այժմ ես չեմպիոնուհի եմ (ծիծաղում է – Ժ.Պ.)։ Ես խաղում էի հաճույք ստանալու համար։ Մրցաշարի ընթացքում ինձ շատ լավ էի զգում, ինձ անընդհատ ասում էի, որ ինչ էլ լինի, լավ է լինելու։ Փաստացի ես մեկուկես միավոր անիմաստ տեղն եմ կորցրել։ Մի միավորը կորցրել եմ կես ժամ խաղացած պարտիայում, Սիրանուշի հետ։ Սկզբնախաղում պարտվել ու դուրս եմ եկել։ Երեւի այդ օրը հոգնածությունն էր պատճառը, քանի որ աշխատանքից` դպրոցից էի եկել, հանգստի կարիք ունեի։ [b]- Կանանց հավաքականում ընդգրկվելն ի՞նչ նշանակություն ունի քեզ համար։[/b] - Ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում։ Պետք է շատ լավ պարապեմ, հնարավորինս պատրաստվեմ, որ բոլորի հույսերն արդարացնեմ եւ հաջող ելույթներ ունենամ։ Ժամանակի խնդիրն էլ այսպես եմ լուծելու. սովորում էի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, այժմ տեղափոխվելու եմ ֆիզկուլտինստիտուտի շախմատի բաժինը։ Կաշխատեմ ավելի շատ մրցաշարերում հանդես գալ։ [b]- Շուշաննա’, քո կարծիքով ի՞նչը նպաստեց, որ հաղթանակ տանես։[/b] - Կարծում եմ` ընկերներս։ Նրանք ինձ շատ էին օգնում ու սատարում։ Որտեղ տեսնում էին ինձ, ասում էին` կարո’ղ ես։ Խաղերից առաջ խոսում էի նրանց հետ, միշտ զգում էի նրանց աջակցությունը։ Ընդհանրապես ինձ բոլոր վայրերից աջակցել են։ Ես ՙԱյբ՚ եւ N: 116 դպրոցներում շախմատ եմ դասավանդում. ինձ թույլ են տվել այսօր չգնալ պարապմունքներին։ Այսօր նաեւ համալսարանում քննություն ունեի եւ չեմ գնացել։ [b]- Ի՞նչ տարբերություններ կնշես այս եւ նախորդ տարիների առաջնությունների միջեւ։[/b] - Ես երրորդ անգամ էի մասնակցում բարձրա•ույն խմբի մրցաշարին։ Նախանցած տարի չորրորդ տեղն էի գրավել։ Լավ էի խաղացել, ինձ շատ քիչ չհերիքեց, որ եռյակ մտնեի։ Նախորդների կազմն ավելի ուժեղ էր, օրինակ Եվգենյա Դոլուխանովան էր խաղում այն ժամանակ։ Այս տարվա կազմն ինձ թույլ տվեց, որ ավելի հավաքված խաղամ, եւ ինձ մոտ ստացվեց։ [b]- Ովքե՞ր էին ամենաբարդ մրցակիցներդ։[/b] - Մարիա Գեւորգյանն ու Աննա Հայրապետյանը։ Մինչեւ վերջին պահը հայտնի չէր` ե՞ս եմ չեմպիոնուհի դառնալու, թե՞ Մարիան։ Նրա հետ պարտիան վճռական էր, եւ ես վրիպում թույլ տվեցի։ Բայց շախմատում մենք մի լավ խոսք ունենք` պարտվում է նա, ով կատարում է վերջին սխալը։ Իմ սխալվելուց հետո Մարիան նույնպես վրիպեց։ Աննայի մասին կարող եմ ասել, որ շատ լավ շախմատիստուհի է, բայց այս անգամ չգիտես ինչու խաղը չստացվեց։ Նա էլ պետք է լավ խաղար։ Մնացածներն էլ էին, իհարկե, լուրջ հակառակորդներ։ Կանանց շախմատում երբեք չես կարող գուշակել, թե ինչ կլինի։ Մեզ մոտ ով իրեն լավ է զգում, շախմատային հաջողությունն ում կողքին լինում է, նա է հաջող խաղում։ [b]- Ինչպե՞ս ես տոնելու չեմպիոնությունդ։[/b] - Տոնելու եմ բոլոր ընկերներիս հետ, ովքեր այս ողջ ընթացքում իմ կողքին էին։ [b]- Արդեն հասցրե՞լ են շնորհավորել։[/b] - Այո, շատերը։ Նույնիսկ ծաղիկներով էին եկել։ Մի քիչ առաջ զանգել էր Լիլիթ Գալոյանը, ով նաեւ իմ կուրսեցին է, եւ ասում էր, որ այժմ բացի համակուրսեցիներ լինելուց նաեւ թիմակիցներ ենք լինելու։ [b]- Բացի այս հաջողությունից էլ ի՞նչ լուրջ հաջողություններ ես ունեցել։[/b] - Ես դարձել եմ Մ12, Մ14 եւ Մ18 տարիքայինների Հայաստանի չեմպիոնուհի, երկու անգամ հաղթել եմ Ջերմուկի բաց մրցաշարում: Իսկ այսօր արդեն կարող եմ ասել, որ ամենամեծ հաջողությունս Հայաստանի չեմպիոնուհի դառնալն է...

Նմանատիպ նյութեր