211652_close_icon

Օկուպացված տարածքները Ռուսաստանի և Վրաստանի միջև երկխոսության հիմնական թեման պետք է լինի. Ղարիբաշվիլի

views-count1345 դիտում article-date 11:27 03-02-2014
Մյունխենում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի գրավյալ տարածքների շուրջ պայմանավորվածությունը պետք է առաջնահերթություն լինի Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցություններում: Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Մոսկվայի հետ ուղիղ երկխոսության ձևաչափին, որն ընտրել է Թբիլիսին, աջակցում են ԱՄՆ-ը և Եվրամիությունը: «ՌԴ-ի հետ նախկին իշխանությունների ծայրահեղական մոտեցումը միայն վնասել է կողմերին: Եվրոպացի ղեկավարներին դուր է եկել մեր նոր քաղաքականությունը: Ռուսաստանը ևս կառուցողական քայլեր է սկսել անել այդ ուղղությամբ»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Նմանատիպ նյութեր