ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վիեննա են ժամանել. քննարկվելու է ԼՂ հարցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննա են ժամանել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Քննարկման թեման Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է լինելու, ինչից հետո տեղի կունենա այցը տարածաշրջան:
Փետրվարի 12ժ-ին եռանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Պիեռ Անդրեն, Իգոր Պոպովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ժամանել էին Ֆինլանդիա, որտեղ հանդիպումներ էին անցկացրել այդ երկրի արտգործնախարար Էրկկի Տուոմիյոեի և պետքարտուղար Պիտեր Ստենլանդի հետ:
Փետրվարի 15-ին նրանք կմեկնեն Ադրբեջան, իսկ17-ին կայցելեն Հայաստան: