211652_close_icon
views-count3771 դիտում article-date 22:33 12-07-2017

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են աշնանն այցելել Հայաստան և Ադրբեջան. Ադրբեջանի ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այս տարվա աշնանն այցելել Հայաստան և Ադրբեջան՝ երկու երկրների նախագահների սպասվող հանդիպումից հետո: Այդ մասին [url=https://ria.ru/world/20170712/1498345564.html]ria.ru[/url]-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: «Նախագահների սպասվող հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստվում են այս տարվա աշնանն այցելել տարածաշրջան (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան)»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպմանը շարունակվել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին ավելի ուշ՝ այս տարվա ընթացքում նախագահների մակարդակով հանդիպման մասին համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց օգնությունն են առաջարկել հանդիպման կազմակերպման հարցում: Նախարարները և համանախագահները պայմանավորվել են կրկին հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում:

Նմանատիպ նյութեր