«Մոսկվա օփեն» փառատոնի գլխավոր մրցաշարում գերազանց է մեկնարկել միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը
Մոսկվայում ընթացող «Մոսկվա օփեն» փառատոնի գլխավոր մրցաշարում գերազանց է մեկնարկել վանաձորցի միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը, ով խաղացված 2 տուրերից հետո ունի նույնքան միավոր և գտնվում է առաջատարների խմբում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հովիկ Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը և Դավիթ Շահինյանն ունեն 1.5-ական միավոր: Մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների մրցաշարում հաջող են մեկնարկել Արթուր Ղարագյոզյանը, Մարկ Բացենցյանը և Առնոլդ Մինասյանը, նրանք բոլորն էլ ունեն 2-ական միավոր:
Շրջանային մրցաշարում հանդես եկող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ունի 0.5 միավոր


