211652_close_icon
views-count1524 դիտում article-date 13:35 12-08-2014

Հայ պատանիները գերազանց ելույթներ են ունեցել «Կավալա օփեն» մրցաշարում

Հունաստանում ավարտված «Կավալա օփեն» ամենամյա մրցաշարում հիանալի արդյունքի են հասել Հայատանը ներկայացնող պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանն ու Դավիթ Սանտրյանը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնոկան կայքը: Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և մինչև 16տարեկանների խմբում գրավել 1-ին տեղը, իսկ Սանթրյանը՝ 5 միավորով շահել է մինչև 12տ. շախմատիստների համար սահմանված 1-ին մրցանակը: Մրցաշարն ավարտվել է հույն միջազգային վարպետ Անտոնիոս Պապլիդիսի հաղթանակով: 

Նմանատիպ նյութեր