211652_close_icon
views-count1289 դիտում article-date 12:18 02-02-2014

«Արսենալ»-ը Չելստրյոմին կարող է հետ վերադարձնել «Սպարտակ»-ին

«Սպարտակ»-ի շվեդ կիսապաշտպան Կիմ Չելստրյոմը, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին վարձավճարով տեղափոխվեց «Արսենալ»` կարող է կրկին վերադառնալ ռուսական ակումբ: 31-ամյա խաղացողը լոնդոնցիների առաջին մարզման ժամանակ մեջքի վնասվածք է ստացել և ստիպված կլինի բաց թողնել նվազագույն 6 շաբաթ: Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, անգլիական ակումբը մտադիր է ֆուտբոլիստին հետ վերադարձնել «Սպարտակ»-ին: Այդ առնչությամբ «Արսենալ»-ը հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Նմանատիպ նյութեր