Boeing 737-ը Թբիլիսիում թռիչքի պատրաստվելիս շեղվել է թռիչքուղուց
Թուրքական Pegasus ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռն այս գիշեր Թբիլիսիի օդանավակայանում մերկասառույցի պատճառով շեղվել է թռիչքուղուց: Օդանավը պատրաստվում էր թռչել Ստամբուլ:
Հաղորդվում է, որ օդանավակայնի փրկարար ծառայությունը օդանավը նախկին դիրքին է վերադարձրել, որից հետո ուղևորներին տեղափոխել են տարանցիկ գոտի: Միջադեպից ոչ ոք չի տուժել: