211652_close_icon
views-count1790 դիտում article-date 10:05 04-05-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Ավստրիա

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Վիեննա: Պաշտոնական այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ: Հանդիպման ավարտին նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարարության միջև գյուղատնտեսության և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին: Հանդիպումներ են նախատեսված նաև Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության պաշտոնյաների, ինչպես նաև Զարգացման գործակալության տնօրենի հետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև Ավստրիայի անասնաբույծների ասոցիացիա, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններ, նախատեսված են հանդիպումներ անասնաբուծության և կաթնարտադրության բնագավառի ավստրիացի գործարարների հետ: Այցի շրջանակներում նախարարը կհանդիպի նաև Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր