87077 դիտում
10:13 02-04-2023
Ողբերգական ավտովթար Երևանում․ Porsche Cayenne-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել երկաթե սյանը․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ մահացածն ու վիրավորները նախկինում մի քանի անգամ եղել են դատապարտված․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 1, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Սիմոնյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Սիմոնյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվելիս, մահացել է։ Իսկ ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 33-ամյա Կարապետ Ներսիսյանն ու 47-ամյա Անրի Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարկները վիրավորներից 2-ին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Ալլա Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրգի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ բնակարանային գողությունների համար։ Եվ 1 տարի առաջ, երբ եղել է հետախուզման մեջ, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ այն ժամանակվա Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանի, ով այժմ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն է, և Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ այն ժամանակաված բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, ով ներկայումս ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետն է, և Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժնամունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, հայտնաբերել էին նրան, սակայն դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել «Ութ մատ» մականվամբ Գ․ Սիմոնյանին։ Իսկ վիրավորներ Կ․ Ներսիսյանը հայտնի՝ «Ծիտ» մականվամբ և Ա․ Մելիքսեթյանը նույնպես նախկինում եղել են դատապարտված։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+