ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օկալա քաղաքում ոտքերից զրկված հաշմանդամը մեքենա է առևանգել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
28-ամյա Շամիլ Բեթիսը առևանգելուց առաջ ներկայացել է իբրև գնորդ, և սրահի խորհրդատուին խնդրել իրեն ղեկին նստեցնել: Հայտնվելով ներսում հանցագործը մեքենայով հեռացել է:
Ավտոսրահի աշխատակիցները ոստիկանություն են կանչել, որոնք սկսել են հետաապնդման աշխատանքները: Չցանկանալով ենթակվել ոստիկանների հրահանգին Բեթիսը շարունակել է մի քանի ժամ վարել մեքենան: Սակայն նրան ձերբակակել են, երբ մեքենայի վառելիքը վերջացել է: