Հրաշք գիրք, որը ստիպում է վերապրել գրքի հերոսների զգացմունքները. տեսանյութ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները ստեղծել են ՙկենդանի գիրք՚, որը ստիպում է ընթերցողներին վերապրել գրքի հերոսների զգացմունքները:
Գիրքը համալրված է ազդակներով ու հաղորդիչներով, որոնք ամրացվում են հատուկ բաճկոնին: Օրինակ, եթե գրքի հերոսը հայտնվում է վտանգավոր իրավիճակում, բաճկոնը սկսում է սեղմվել: Եթե հերոսը ամաչում է, բաճկոնը տաքանում է եվ այլն:
Համակարգը փորձարկվել է ամերիկացի գրող Ջեյմս Թիփթրիի ֆանտաստիկ ժանրը ներկայացնող գրքի հիման վրա:
Աղբյուրը` armeniatv.am