6634 դիտում
20:38 28-01-2014
«Կարաս» ռեստորանի մոտից ժամկետային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 27-ին, Հրազդան բժշկական կենտրոնից ստացած հաղորդման հիման վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Հրազդանի բաժին , որ աջ ՃաՃանչ ոսկրի ստորին 3-ի փակ կոտրվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Արայիկ Աֆյանը:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Ա. Աֆյանը վարելով ձյունագնացը, Օրբելու փողոցի վրա, «Կարաս» ռեստորանի դիմաց բախվել է ճանապարհաեզրի բորդյուրին և շրջվել: Ինչի պատճառով էլ տեղափոխվել է հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Աֆյանը ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող է:
Նմանատիպ նյութեր
42555 դիտում
11:06 02-08-2017
Գողություն՝ «Կարաս» ազգային սննդի ցանցից. հափշտակել են 3 մլն 800 հազար դրամ