«Ալաշկերտ»-ն Անթալիայում երկու ստուգողական խաղ կանցկացնի
«Ալաշկերտ»-ը հունվարի 31-ին կմեկնի Անթալիա, որտեղ 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հավաքի վերջնամասում նախատեսված է երկու ստուգողական խաղ:
Փետրվարի 8-ին մեր թիմը կհանդիպի Ռումինիայի Լիգա 1-ի «CSMS Iasi» թիմի հետ, որն ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 16-րդ տեղը, իսկ փետրվարի 10-ին ալաշկերտցիների մրցակիցը կլինի Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի Ուրալ-Պովոլժիե առաջնության մասնակից «Ռուբին Կազան-2» թիմը: Վերջինս 11 թիմերի մրցակցությունում 6-րդ ցուցանիշն ունի: