Հռոմի Պապի ելույթի ժամանակ «խաղաղության աղավնիները» հարձակման են ենթարկվել
Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/140126161249/] տեղեկացրել էինք[/url] Հռոմի Պապ ֆրացիսկը ավանդական քարոզի ժամանակ ելույթ էր ունեցել հանուն Ուկրաինայում խաղաղության, այդ պահին երկու երեխաներ սպիտակ աղավնիներ են օդ թռցրել , հաղորդում է CBS News-ը:
Այդ պահին «խաղաղության աղավնիների» վրա են հարձակվել ճայը և սև ագռավը:
Աղավնիներից մեկը փետրահան է եղել ճայի հարձակումից, իսկ մյուսը կարողացել է պաշտպանվել ագռավից:
Դրանից հետո անհայտ է, թե ինչ ճակատագրի են արժանացել թռչունները: