Ուկրաինացի լրագրող Վլադ Սոդելի աչքից չի վրիպում ուկրաինացի քաղաքական գործիչների հագուկապը և նրանց կրած աքսեսուարները: Նա այդ ամենը լուսանկարում է, այնուհետ ինտերնետի միջոցով պարզում, թե տվյալ կոշիկը, ավտոմեքենան, ժամացույցը կա այլ իրը որ բրենդին են պատկանում և որքան արժեն:
Նրան հաջողվել է լուսանկարել նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ձեռքին հայտնված 8 ժամացույցների արժեքը: Այսպես, Patek Philippe, Vacheron Constantin, Brequet, IWC, Zenith, Blancpain և Porsche ձեռքի ժամացույցների ընդհանուր արժեքը կազմում է 260,000 ԱՄՆ դոլար: Հետաքրքիր է, որ ըստ Յանուկովիչի՝ 2011 թվականի հայտարարագրի՝ նա ստացել է ամսական 6,000 ԱՄՆ դոլար: