Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արևելյան մասում գտնվող ոստիկանական ակադեմիայի շենքում ռումբ է պայթել, որի հետևանքով գրանցվել է 1 զոհ: Այս մասին հայտնում է BBC լրատվականը:
Նշենք, որ այսօր Կահիրեում նախատեսված են շքերթներ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի տապալման 3-րդ տարվա կապակցությամբ: Շքերթներին կմասնակցեն մի շարք քաղաքական գործիչներ:
Ոստիկանությունն կաշխատի խստացված ռեժիմով:
Հիշեցնենք, որ նախօրեին Եգիպտոսի ոստիկանական տարածքներում 4 պայթյուն է գրանցվել, որի հետևանքով զոհվել է18 մարդ: