Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը BMW X5-ով բերման է ենթարկվել Կումայրիի ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 23-ին, ոստիկանութան Շիրակի մարզային վարչության ոստիկանության Կումայրիի բաժին է բերման ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչ Սպարտակ Ղուկասյանը:
Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նրան բերման են ենթարկել Գյումրիում հայտնի Հին կինոյի շենքի մոտից, ով եղել է BMW X5 մակնիշի 99 VS 999 համարանիշի ավտոմեքենայով:
Այս պահին Ս. Ղուկասյանը, ով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է, գտնվում է ոստիկանության Կումայրիի բաժնի քննչական բաժանմունքում, քանի որ նա կասկածվում է օրեր առաջ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ խուլիգանություն կատարելու մեջ:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի