211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին մնացել է դրսում և չի կարողանում մուտք գործել իր վարձակալած բնակարան, իսկ տան տերը չի բարեհաճում գալ և բացել դուռը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count17188 դիտում article-date 22:52 25-03-2025
Այսօր՝ մարտի 25-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ Գայանե Պետրոսյանը, ով հայտնեց, որ արդեն տևական ժամանակ է չի կարողանում մուտք գործել մոտ 1 ամիս առաջ իր կողմից վարձակալած բնակարան, քանի որ դուռը չի կարողանում բացել և հավանաբար տան տերը փոխել է կողպեքը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Գայանեն լացակումած ասում էր․ «Փետրվարի 16-ին Կոմիտաս 1 հասցեի 194 բնակարանը վարձակալել եմ ու վճարել 160 հազար դրամ՝ որպես 1 ամսվա վարձ և 20 հազար դրամ, որպես դեպոզիտ։ Այս ընթացքում տան տերը ինձանից անընդհատ պահանջել է, որ դեպոզիտի մնացած մասն էլ վճարեմ, սակայն չեմ կարողացել։ Այսօր գնացել եմ աշխատանքի ու ժամը 18։00-ի սահմաններում վերադառնալով շենք՝ փորձել եմ մուտք գործել բնակարան, սակայն արդեն մի քանի ժամ է չեմ կարողանում բացեմ մուտքի դուռը։ Ներսում են գտնվում իմ անձնական իրերը, անձնագիրը, այլ փաստաթղթեր ևս, սակայն տան տերը չի բարեհաճում գա և բացի դուռը, ասում է, որ պետք է իր տունը ազատեմ ու ինձ թողել է փողոցում։ Այս պահին այստեղ են Արաբկիրի ոստիկանները, սակայն նրանք իրավասու չեն բացել տան դուռը և չգիտեմ ինչ անեմ, ինչպես խոսեմ այդ մարդու հետ, որ գա, դուռը բացի։ Ես չգիտեմ անգամ նա կողպեքն է փոխել, թե ուղղակի խնդիր է առաջացել, բայց փաստը մնում է փաստ, որ արդեն մի քանի ժամ է՝ չեմ կարողանում բացել տան դուռը, իսկ տան տերը չի գալիս, որ բացի»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր