211652_close_icon
views-count40294 դիտում article-date 12:51 18-01-2014

Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկվել ԵՊՀ-ի դասախոսը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 17-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 19:30-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 58 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի Հերացի փողոցի 10 շենքի բնակիչ, 72-ամյա Վիտալի Քալանթարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի, իսկ Վ. Քալանթարյանը մարմնական վնասվածքով բժշկական օգնության է դիմել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Քալանթարյանն աշխատում է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում՝ որպես դասախոս: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համալիր գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր