ԱՄՆ-ի իրավապահները կասեցրել են Իրանին F-35 կործանիչի մասին տվյալներ փոխանցելու փորձը
ԱՄՆ-ի Քոնեքթիքուտ նահանգի դատախազությունը ԱՄՆ Պաշտպանական նախարարության նախկին կապալառու, 59-ամյա Մոզաֆֆեր Խազայիին մեղադրանք է ներկայացրել՝ Իրանին գերգաղտնի տեղեկություն վաճառելու փորձ կատարելու համար:
Ըստ տեղեկություների՝ վերջինս փորձել է Իրան ուղարկել ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչի գերգաղտնի ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ: Մեղադրյալը միաժամանակ ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացի է հանդիսանում:
Նրան ձերբակալել են այս տարվա հունվարի 9-ին՝ Նյու Ջերսիի Նյուարք Լիբերթի միջազգային օդանավակայանում: