«Դույսբուրգ» - «Բորուսիա». Մխիթարյանը` դուբլի հեղինակ. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական հանդիպման շրջանակում մրցում է գերմանական երրորդ լիգայի ներկայացուցիչ «Դույսբուրգ»-ի հետ: Առաջին խաղակեսից հետո դորտմունդյան ակումբը հաղթում է 5:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ հանդիպումը ընթանում է Դույսբուրգում: