211652_close_icon
views-count6824 դիտում article-date 20:55 19-07-2014

«Հայդենհայմ» - «Բորուսիա»`3:4. Մխիթարյանը` դուբլի հեղինակ

«Բորուսիա»-ն շարունակում է նախապատրաստվել առաջիկա մրցաշրջանին: Դորտմունդյան ակումբը նախապատրաստական փուլի երկրորդ ընկերական խաղը անցակցրեց «Հայդենհայմ»-ի հետ: Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաշվի մեջ առջևում էին 2:1 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը 53-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Քիչ անց «Հայդենհայմ»-ը կրկին առաջ անցավ հաշվի մեջ, սակայն 71-րդ րոպեին Մխիթարյանը կրկին հավասարացրեց խաղի հաշիվը, իսկ խաղավարտից 5 րոպե առաջ Գյաուն հաղթանակ պարգևեց «Բորուսիա»-ին: [b]«Հայդենհայմ» - «Բորուսիա»`3:4[/b] Գոլեր`Նիդերլեխներ 25', Լայպերտց 38, Մայեր 67' – Օբամեյանգ 21', Մխիթարյան 53', 71' , Գյաու 85' «Բորուսիա»: Ալոմերովիչ – Պիշչեկ (Բանդովսկի 46'), Նյարկո (Սուբոտիչ 74'), Հորնշուհ, Շմելցեր (Նարեյ 46') – Կիրխ (Յոյիչ 46'), Կեհլ (Բենդեր 46') – Գյաու, Հարդեր, Յորդանով (Մխիթարյան 46') – Օբամեյանգ (Հոֆման 46')

Նմանատիպ նյութեր