Բելգիայի նախկին վարչապետը` Եվրահանձնաժողովի նախագախի պաշտոնի թեքնածու
Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադստը « Հանուն Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների» դաշինքի կողմից առաջադրվել է որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը` հղում անելով Եվրախորհրդարանում լիբերալ-դեմոկրատների խմբակցության մամլո ծառայությանը:
Ըստ վերլուծաբանների, ԵՄ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնի առավել հավանական թեկնածուներն են Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին և Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերին:
2014-ի մայիսին Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թափուր է մնալու: Լիսաբոնյան պայմանագրի համաձայն, Եվրախորհրդարանն է հաստատում Եվրահանձնաժողովի նախագահին, որի թեկնածությունը ԵՄ-ում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջադրում է Եվրոպական խորհուրդը: