Նյու Դելիի ղեկավարը նստացույց է անում
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի առաջնորդ Արվինդ Կեջրիվալը տասնօրյա նստացույց է հայտարարել մայրաքաղաքային ոստիկանությունն իրեն ենթարկելու պահանջի հետ կապված:
Նա իր նախարարների հետ միասին գիշերել է բաց երկնքի տակ: Նրանք մտադիր էին պիկետ կազմակերպել Հնդկաստանի ՆԳՆ շենքում, բայց ոստիկաններն արգելել են: Այս մասին հայտնում է BBC լրատվականը:
Նախ Կեջրիվալը պահանջել է 4 ոստիկանական աշխատակցի հեռացնել աշխատանքից: Այժմ նա պահանջում է իր վերահսկողությանը փոխանցել ողջ Դելիի ոստիկանությունը:
Նա բոլոր ազնիվ աշխատող ոստիկաններին հորդորով դիմել է միանալ ակցիային: