Այսօր Գրկախառնության միջազգային օրն է. տեսանյութ
Այսօր հունվարի 21-ին կարելի է գրկախառնվել անգամ անծանոթների հետ, քանի որ ճիշտ այսօր աշխարհը նշում է Գրկախառնության միջազգային օրը:
Չնայած տոնը բավականին երիտասարդ է, դժվար է հստակ ասել, թե ով է նրա հեղինակը և ինչու են տոնում հունվարի 21-ին:
Հենց այս օրն ամբողջ աշխարհում աղջիկներն ու տղաներն առանց որևէ ենթատեքստի ամուր գրկում են միմյանց:
Գիտնականները նշում են, որ կատարյալ երջանկության համար յուրաքանչյուր ոք օրական առնվազն 8 անգամ պետք է գրկախառնվի: Հայազգի երիտասարդների համար անկախ տարիքից ու սեռից իրար տեսնելիս ջերմ բարևելը, համբուրվելն ու գրկախառնվելը նոր սովորույթներից չէ, մեզ մոտ կարելի է հանդիպել երիտասարդների, ովքեր կարող են օրը երկու երեք անգամ հանդիպել, նույնքան անգամ էլ համբուրվել և գրկախառնվել: Ի դեպ, հոգեբանները նշում են, որ ձեզ իրենց գիրկն առնել շտապող մարդիկ ցանկանում են անվտանգության, հարմարավետության և սիրո զգացում ապրել:
Նշենք, որ Գրկախառնության միջազգային օրը սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986 թվականին: